1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շատջրեք գյուղի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի մատակարարումից զրկվելու դեմ

Շատջրեք գյուղի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի մատակարարումից զրկվելու դեմ

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Շատջրեք գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ոռոգման ջրի մատակարարման ապահովում գյուղի տնտեսությունների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին ահազանգեց Շատջրեքի բնակիչ, բողոքի ակցիան նախաձեռնող Տոլիկ Սուքիասյանը, Շատջրեքն այժմ իսպառ զրկված է ոռոգման ջրից, իսկ խմելու ջուրն էլ անկանոն է մատակարարվում, ուստի բնակիչները ստիպված են դիմել բողոքի միջոցների՝ ընդհուպ մինչեւ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի փակումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Շատջրեքի վարչական ղեկավար Զոյա Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախկինում Վարդենիս քաղաքին խմելու ջուր մատակարարող աղբյուրակապից, որը գտնվում է Շատջրեքի տարածքում, ոռոգման շրջանում որոշ քանակի ջուր վերցվել է՝ Շատջրեքի տնտեսություններին ոռոգման ջուր մատակարարելու նպատակով, եւ երբեք տնտեսությունները ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել:

Սակայն այս տարի «Վեոլիա ջուր» ընկերությունը հրաժարվել է Շատջրեքին ջուր մատակարարել: «Մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում ոռոգել իրենց տնամերձերը, կարտոֆիլի ցանքերը: Ջրերով առատ Շատջրեքը հիմա լրիվ ջրազուրկ է: Ինչքան գիտեմ, Վարդենիս քաղաքին 20 լիտր վայրկյան ջուր է հարկավոր, մինչդեռ 50 լիտր վայրկյան ջուրը մինչ վերջին կաթիլը մտնում է աղբյուրակապ ու գնում Վարդենիս: Եթե մեկ-երկու օր էլ ոռոգումն ուշանա, ամեն ինչ կլինի անդառնալի՝ բերքը կորստից փրկելու համար:

Մեր ջուրն օգտագործում են ուրիշ համայքները, մենք մնում ենք ջրի կարոտ»,-ներկայացրեց Զոյա Գեւորգյանը: «Գեղարքունիք» ՋՕԸ Վարդենիսի պատասխանատու Արմեն Նալբանդյանի տեղեկացմամբ՝ Շատջրեքը չի մտնում իրենց սպասարկման տիրույթ, ուստի իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում ոռոգման ջրի մատակարարման համար: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ խնդրով օրեր առաջ անձամբ զբաղվել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, պայմանավորվածություն ձեռք բերել համապատասխան կառույցների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

«Բայց, կարծում եմ, համայնքի ղեկավարը պետք է լիներ հետեւողական, գործադրեր իր լիազորություններն ու ջանքերը, համագործակցեր պատկան մարմինների հետ, այլապես հիմա գյուղն այդ խնդրի առաջ չէր կանգնի: Հարցը հնարավոր է կարգավորել օրենքի շրջանակներում եւ ամենասեղմ ժամկետներում»,-ներկայացրեց վարչության պետը: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հավաստմամբ՝ հուլիսի 11-ի հետկեսօրին Շատջրեք գյուղի բնակիչները բողոքի ակցիան կարճ ժամանակով իրականացրել են՝ փակելով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, այնուհետ բացել են այն պայմանով, որ հրատապ կարգով լուծում տրվի ոռոգման ջրի մատակարարման խնդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]