Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բանանց»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Սարաևո»-ին. Եվրոպայի լիգա

«Բանանց»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Սարաևո»-ին. Եվրոպայի լիգա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանց»-ը հյուրընկալեց բոսնիական «Սարաևո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի մեկնարկում հավասար պայքար էր ծավալվել: Հրաշալի հնարավորություն բաց թողեցին «Բանանց» ֆուտբոլիստները, ովքեր մրցակցի տուգանային հրապարակում վերջին հարվածը չկատարեցին: Եվ «Սարաևո»-ի օգտագործեց իր արագ հակագրոհը և 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մերսուդին Ահմետովը: «Բանանց»-ը փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն հակառակորրդներին հաջողվեց գոլ խփել և կրկնապատկել հաշվի տարբերությունը: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Էմիր Հալովիչ:

Մինչ թիմերը կգնային հանգստի, «Բանանց»-ը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Տուգանայից՝ հեռահար և դիպուկ հարվածով, գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Վահագն Այվազյանը՝ 1:2: Խաղակեսի վերջնամասում «Բանանց»-ը գրեթե ամբողջությամբ տիրել էր նախաձեռնությանը: Երկրորդ կեսում «Բանանց»-ը չէր օգտագործում իր հնարավորությունները, իսկ «Սարաևո»-ն շեշտը դրել էր հակագրոհների վրա: Ի վերջո հաշվի մեջ փոփոխություններ եղան և հայկական ակումբը պարտվեց 1:2 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Սարաևոյում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]