1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չսահմանված վայրերում աղբ թափելու բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել. Ոստիկանության՝ ՏԻՄ-երին ուղարկված շատ միջնորդագրեր անպատասխան են մնում

Չսահմանված վայրերում աղբ թափելու բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել. 
Ոստիկանության՝ ՏԻՄ-երին ուղարկված շատ միջնորդագրեր անպատասխան են մնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չսահմանված վայրերում աղբ թափելու 2901 դեպք հայտնաբերվել: 

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Աղասի Կիրակոսյանը վստահեցրեց, որ այս ուղղությամբ ուժեղացված աշխատանքներ են տարվում տարբեր մարմինների կողմից:

«Չսահմանված վայրերում աղբ թափելու  2901 դեպք և 1547 անձ է հայտնաբերվել: Ճանապարհային ոստիկանության կողմից 1617 արձանագրություն է կազմվել՝ վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և այլ առարկաներ դուրս նետելու համար: 606 միջնորդագրեր ենք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին: Սակայն դրանցից  ընդամենը 360-ի վերաբերյալ ենք արձագանք ստացել, մնացածն այդպես էլ անպատասխան են մնում»,-ասաց Կիրակոսյանն ու հավելեց, որ  կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Նա վստահեցրեց՝ յուրաքանչյուր տասը օր մեկ, մարզային վարչություններից տեղեկատվություն են ստանում շաբաթվա կտրվածքով կատարված աշխատանքների մասին: Տեղեկատվություն են ստանում նաև ճանապարհային ոստիկանների կատարած աշխատանքների մասին:  Կիրակոսյանը հորդորեց ՏԻՄ-երին՝ համապատասխան օգնություն ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշեց՝ չսահմանված վայրերում աղբ թափելու համար նախատեսված են տարբեր տուգանքներ, սակայն իրենց առաջնային խնդիրը մարդկանց տուգանելը չէ: «Մեր նպատակն այն է, որ մարդիկ գիտակցեն և աղբը չթափեն: Պետք է համոզել, հորդորել մարդկանց, որ այդ խնդիրը լուծվի»,-ասաց նա:

Գևորգյանը նկատեց նաև, որ նույնիսկ «Մաքուր Հայաստան» ծրագրի արդյունքում լուրջ տեղաշարժեր չկան: Շաբաթօրյակներից երկու օր հետո էլ նույն վիճակն է ստեղծվում: Լուծումը պաշտոնյան տեսնում է տարբեր պատասխանատու մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]