Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ զինծառայությունից խուսափած շուրջ 100 երիտասարդ է վերադարձել

Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ զինծառայությունից խուսափած շուրջ 100 
երիտասարդ է վերադարձել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչից հետո, հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով  հետախուզվող անձ:

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, փոխգնդապետ  Խաչիկ Մուրադյանը և հավելեց, որ նախորդ տարվա համեմատ այն եռապատկվել է:

«Այդ անձինք լսելով ՀՀ վարչապետի հորդորը, ինչպես նաև ոստիկանության կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր վերադարձել են Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Մուրադյանը:

Մուրադյանը կամավոր վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տալիս, որպեսզի նախօրոք իրենց վերադարձի մասին տեղյակ պահեն իրավապահ մարմիններին:

« Հնարավորության դեպքում տեղյակ պահեն իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանությանը կամ տվյալ երկրում հյուպատոսությանը:  Դա արվում է, որպեսզի նրանց վերադարձի մասին համապատասխան գրությունով տեղեկացվի տվյալ երկրի սահմանապահ զորքերին կամ ոստիկանության ստորաբաժանմանը»,- ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով,  օդանավակայանում անձին դիմավորելու են ոստիկանության աշխատակիցները և ներկայացնելու նախաքննական մարմին, որտեղ կազմակերպվելու են խափանման միջոցի փոփոխման հարցերը, որից հետո նա պետք է ներկայանա զինվորական կոմիսարիատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]