Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանից ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ

Հայաստանից ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես 
անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունից 2018թ-ի հուլիսի 11-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։

Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամ շուրջ 55%-ով։

Ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]