Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

Փաշինյանը անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և 
կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծելու  և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ համապատասխան որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը` 

1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 31-ը, մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,-նշված է որոշման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]