Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացած մի շարք օրենքների նախագծեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները 71 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեցին կառավարության կողմից ներկայացված  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Հաջորդ նախագիծը, որին կողմ քվեարկեցին պատգամավորներից 71-ը, վերաբերվում էր «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև կառավարության կողմից ներկայացված «Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ԱԺ-ն 72 կողմ ձայներով ընդունեց նաև  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ:

«ՀՀ քրեակատարողական օրենքսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին էլ առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց պատգամավորներից 69-ը:

Միաձայն ընդունվեց նաև «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ