Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծովասարում ասֆալտապատվում է երկրորդ փողոցը

Ծովասարում ասֆալտապատվում է երկրորդ փողոցը

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում մեկնարկում են կենտրոնական ճանապարհին հարակից երկրորդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, ասֆալտապատումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 59 միլիոն 988 հազար դրամ, որի 40 տոկոսը կազմում է կառավարության կողմից տրամադրված սուբվենցիան, 60 տոկոսը՝ տեղական բյուջեի ներդրումը: Ասֆալտապատվելու է 1 250 գծամետր երկարությամբ եւ 6 623 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ: Շինարարական աշխատանքները սկսվելու են հուլիսի 14-ից եւ ավարտվելու են օգոստոսի սկզբին: Ճանապարհի ասֆալտապատմանը նախորդել են ոռոգման ջրատար առուների հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են հուլիսի 1-ին: 407 մետր ընդհանուր երկարությամբ ոռոգման գլխավոր եւ կից առուներում տեղադրվում են երկաթյա կիսախողովակներ, որոնք մի կողմից կրճատում են ոռոգման ջրի կորուստները, մյուս կողմից էլ ասֆալտապատվող փողոցի համար ծառայում են որպես ջրահեռացման համակարգ: Աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի միջոցներով:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն դրամ, սակայն մրցույթը շահվել է 7 միլիոն 700 հազար դրամով: «Երկրորդ փողոցի ասֆալտապատումը շատ կարեւոր խնդիր է լուծում Ծովասարի համար: Այս ճանապարհը բերում է գյուղի դպրոց, գյուղապետարան, մշակույթի տուն, առողջության առաջնային պահպանման կենտրոն: Այն երբեւէ ասֆալտապատ չի եղել, իսկ տարիների ընթացքում այստեղ իրականացվող հարթեցման կամ բարեկարգման աշխատանքները հիմնական արդյունք չեն ապահովել: Ասֆալտապատվող փողոցը տանում է նաեւ դեպի գյուղի նորակառույց ու ընդարձակվող թաղամասեր, որտեղ առաջնահերթ է եւս 1 500 գծամետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը, որը կփորձենք իրականացնել եկող տարվա ընթացքում, տեղական բյուջեի միջոցների հաշվին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]