Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Արամ Ա կաթողիկոսն ու «Արմենպրես»-ի տնօրենը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում հայ մամուլի դերն ու մարտահրավերները


ԲԵՅՐՈՒԹ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստվածածին վանքի վեհարանում հուլիսի 10-ին  ընդունել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի աշխատակիցները, «Ազդակ», «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերի խմբագիրները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հայաստանում, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում հայ մամուլի դերի ու մարտահրավերների հետ կապված հարցեր։

Վեհափառը շեշտել է, որ հայ մամուլը հայ եկեղեցու և դպրոցի կողքին գործուն դերակատարություն ունի  հայապահպանության համազգային առաքելության մեջ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ