Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ԱԺ-ում քննարկում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ամառային զորակոչի ընթացքում  11 զորակոչիկներից  10-ը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով՝ օրենքի նախագծում երկու փոփոխությունների հեղինակը պաշտպանության նախարարությունն է  մեկինը՝  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

«Առաջին փոփոխությունը նախատեսվում է կատարել  21-րդ հոդվածում: Եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր կամ քույր, եղբայր, ապա զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից: Երկրորդը, դա 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացումներ կատարելն է, ըստ որի անձին հնարավորություն է տրվում անկախ 19 տարին լրանալու հանգամանքից, մեկ անգամ կառավարության անհատական որոշմամբ ստանալ տարեկետում մինչև ուսումնառության ավարտը: 25-րդ հոդվածում հաջորդ փոփոխությունը վերաբերվում է  այն ուսանողներին, որոնք ընդունվել են տարկետման իրավունքով, բակալավրի կրթական ծրագրով, և եղել են այդ ժամանակ 17 տարեկան, սակայն չի ձևակերպվել նրանց տարեկետման իրավունքը: Այդ դեպքում մարզային հանձնաժողովներին հնարավորություն է տրվում տալ եզրակացություն, որոնց հիման վրա արդեն պաշտպանության նախարարի հրամանով, նրանց ուսումնառության ժամանակահատվածից կտրվի տարեկետման իրավունք»,-նշեց Բալայանը:

Նրա խոսքով՝ եթե աշակերտը, կամ ուսանողը վատ է սովորում , ակադեմիական անբավարար առաջադիմություն է ցուցաբերում, մեկ անգամ հնարավորություն տրվում է ավարտելու համար, և այլևս անգամ կառավարությունը չունի որևիցե լիազորություն, նրան տարեկետում տալու:

Պատգամավորներից մեկի հարցին, թե եթե ընտանիքում երեք զավակներից մեկը զոհված է, ինչ առավելություն է տրվում մյուս երկուսին, պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանեց, որ ընտանիքի մյուս զավակները մարտական հերթապահության չեն ուղարկվում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ