1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Xiaomi սմարթֆոն և խելացի թևնոց մեկ փաթեթում. Ucom-ը հատուկ առաջարկ ունի

Xiaomi սմարթֆոն և խելացի թևնոց մեկ փաթեթում. Ucom-ը հատուկ առաջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ի հատուկ առաջարկի շրջանակներում հուլիսի 11-ից հնարավոր է ձեռք բերել Xiaomi Redmi S2 սմարթֆոն և ստանալ նաև Xiaomi MI Band 2 խելացի թևնոցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտի և առողջ ապրելակերպի ջատագովները կարող են սարքավորումների փաթեթը ձեռք բերել Ucom Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանի հետ՝ 24 ամսվա բաժանորդագրությամբ։

Տվյալ դեպքում բաժանորդները սարքավորումների փաթեթի համար կվճարեն ամսական 4 600  դրամ։ Փաթեթի ընդհանուր արժեքը 111 000 դրամ է, որը հնարավոր է ձևակերպել ապառիկ տարբերակով՝ վճարելով  սկսած 0% կանխավճար, սպասարկման վճար  և տոկոսադրույք:

Նշենք, որ Xiaomi Redmi S2 նորագույն սմարթֆոնն ունի 16 ՄՊ տեսախցիկ և 5.99-դյույմանոց էկրան: Ucom-ի սպասարկման կենտրոններում սմարթֆոնն առկա է մոխրագույն (Grey) և վարդե ոսկեգույն (Rose Gold) տարբերակներով։

Իսկ Xiaomi MI Band 2 ֆիթնես խելացի թևնոցն օժտված է քայլերը հաշվելու, սրտի զարկերին և քնի ընթացքին հետևելու հնարավորությամբ։ Թևնոցը փոշեդիմացկուն է, IP67 հավաստագրումը վկայում է դրա ջրակայունության մասին։ Մեկ լիցքավորումն ապահովում է մարտկոցի 20-օրյա աշխատանքը։ Թևնոցի օգտակար գործառույթներից են զարթուցիչը, սպորտային նպատակների հիշեցման, մուտքային զանգերի, SMS-հաղորդագրությունների, սոցիալական կայքերի և էլեկտրոնային փոստի ծանուցումներն ստանալու հնարավորությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]