Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ եւ  հաջողություններ մաղթել կարեւոր առաքելության իրականացման գործում։

Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջածանոթ է հայ-վատիկանյան հարաբերությունների հարուստ պատմությանն ու օրակարգին:

Հանրապետության նախագահը նշել է, որ երկկողմ պատմական կապերը, մշակութային եւ հոգևոր մեծ ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ