Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր

Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր

 ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան մի շարք բուժհաստատությունների, մասնավորապես, մասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինման, արդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վամեդ» (VAMED) ընկերության տարածաշրջանային տնօրեն Պետեր Վերների հետ հանդիպման ժամանակ:  

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ ընկերությունն առաջարկում է ֆինանսավորել առողջապահական կազմակերպություններին ուղղված նախագծեր: Պետեր Վերները փոխանցել է, որ հայաստանյան մի շարք բժշկական կենտրոնների հետ այսօրինակ աշխատանքի հաջող փորձ արդեն կա:

Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առանձին ցուցակում ընդգրկված մի շարք բուժհաստատություններ ունեն վերանորոգման, բարեկարգման կարիք: Ուստի, «Վամեդ» ընկերության հետ համատեղ աշխատանքի հնարավորությունները կքննարկվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]