Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը Գերմանիան համարել Է ռուսական գազի պատանդը

Թրամփը Գերմանիան համարել Է ռուսական գազի պատանդը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է եկել ՆԱՏՕ-ի այն երկրների քննադատությամբ, որոնք հավանություն են տվել «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցմանը: Բրյուսելում լրագրողների առաջեւ ելույթ ունենալով մինչեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ աշխատանքային հանդիպումը՝ նա հատկապես սուր քննադատել Է Գերմանիային՝ նրան համարելով Ռուսաստանի պատանդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գերմանիան լիովին վերահսկվում Է Ռուսաստանի կողմից: Նոր գազատարի կառուցումից հետո բնական գազի մատակարարումների ավելի քան 70 տոկոսը կստացվի Ռուսաստանից,- շարունակել Է նա:- Գերմանիան նրանց (Ռուսաստանի) պատանդն Է: Մենք որոշակիորեն պետք Է դրա վրա ուշադրություն դարձնենք»: «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումն անընդունելի Է ԱՄՆ-ի համար, ընդգծել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]