Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

«Ծառուկյան» դաշինքը նոր պատգամավոր ունի. ընտրական ցանկի հերթական հաջորդ թեկնածուն է Հրանտ Դավթյանը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին 13-րդ արձանագրությունը: Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն արձանագրության՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցանկի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն է Հրանտ Դավթյանը: Շնորհավորում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արա Բաբլոյանը:

Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի Հրանտ Դավթյանը երդվեց:

«Հանուն համազգային նպատակների իրականցման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային, համամարդկային արժեքների պահպանման համար»,-ասաց Հրանտ Դավթյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվել էր իր պատգամավորական մանդատից: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ