Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում ցուցարարների հետ բախման ժամանակ երկու ոստիկան է սպանվել  

Ադրբեջանում ցուցարարների հետ բախման ժամանակ երկու ոստիկան է սպանվել

 

 ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի  երեկոյան 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, երբ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, ցուցարարների հետ բախում է տեղի ունեցել,ինչի ժամանակ երկու ոստիկան սպանվել է:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից, ոստիկանները մահացել են կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից:

Մահացած ոստիկաններն են Գյանջա քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևը և Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովը:

Յունիս Սաֆարովը հուլիսի 3-ի երեկոյան Գյանջայի քաղաքապետարանի դիմաց կրակել էր քաղաքապետի և նրա թիկնապահի ուղղությամբ, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց:

Յունիս Սաֆարովը ձերբակալված է, գործի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]