Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ճապոնիայում տեղատարափների զոհերի թիվը հասել Է 179-ի


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել Է 179-ի, եւս ավելի քան 50 մարդու գտնվելու վայրը չի պարզվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդա Սուգան:

«Տեղատարափ անձրեւների պատճառով զոհվել Է 176 մարդ, եւս երեքը գտնվում Է սրտի եւ թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են կոչում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները – խմբ.): Նաեւ ինը մարդ համարվում Է անհայտ կորած»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ հեղեղումների հետեւանքների վերացմանը եւ կորածների որոնումներին մասնակցում Է 75 հազար մարդ, ներառյալ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները, ինչպես նաեւ 83 ուղղաթիռ եւ այլ հատուկ տեխնիկա:

Սաստիկ տեղատարափ անձրեւները Ճապոնիայում մոլեգնել են անցյալ շաբաթվա կեսերին «Պրապիրուն» թայֆունի ազդեցության պատճառով: Երկրի որոշ շրջաններում մի քանի օրում տեղացել Է ավելի քան 1000 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել Է գետերի վարարման եւ սողանքների: Դա Ճապոնիայում հեղեղումների պատճառով ամենամեծ թվով զոհերն են 1953 թվականից ի վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվեց օթեւանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ