1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018

Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի ընտրանին Սանկտ Պետերբուրգում մրցեց Բելգիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի մեկնարկը ակտիվ սկսեցին երկու թիմերն էլ: Բելգիան առավել հանգիստ էր խաղում  և կարգապահապան խաղ ցուցադրում: Այս խաղակեսում հրաշալի էին գորում երկու թիմերի դարպասապահները, ովքեր մի քանի անգամ փրկեցին իրենց թիմերին վերահաս գոլերից: Վիճակագրությամբ գնդակին քիչ առավելությամբ տիրում էր Բելգիան:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան իր առավելությունը գոլի վերածեց 50-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Կուրտուայի դարպասն ուղարկեց Ումտիտին: Հետաքրքիր մի փաստ՝ 1998 թվականին, երբ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն թիմի կազմում աչքի ընկավ պաշտպանը՝ Լիլիան Տուրամը:

 

Խփած գնդակը վստահություն հաղորդեց ֆրանսիացիների գործողություններին: Իսկ հանդիպման վերջնամասում Բելգիան ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը: Բայց Ֆրանսիան պահպանեց նվազագույն առավելությունը և դուրս եկավ մունդիալի եզրափակիչ:

 

Եզրափակչում Ֆրանսիան կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]