Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Բրենդան Ռոջերսի կարծիքով «Ալաշկերտ»-ը վերջին 3 տարվա ընթացքում ամենաբարդ մրցակցին էր իր թիմի համար


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կարծիքով «Ալաշկերտ»-ը վերջին 3 տարվա մեջ ամենաբարդ մրցակցին է իր թիմի համար:

«Առաջին կեսում մենք սպասում էինք, որ նման խաղ կլինի «Ալաշկերտ»-ի կողմից: Իսկ մեկնարկային 15 րոպե պատրաստ էինք նրան, որ տան տերերը՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները, հարձակվողական ֆուտբոլ կխաղան: Սա լավաոգույն ակումբն է, որ մեզ հետ մրցել է վերջին 3 տարվա ընթացքում որակավորման առաջին փուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Ռոջերսի խոսքով՝ ինքը երկրորդ կեսում իր ֆուտբոլիստներին խնդրել ավելի լավ գործել առաջին գծում:Թեպետ շոգ եղանակային պայմանների ուրախ է, որ իր ֆուտբոլիստները կարողացան գործել այնպես, ինչպես պետք էր:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում 3:0 հաշվով պարտվեց «Սելթիկ»-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ