Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Միլա» ֆիլմի ցուցադրությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում մեկնարկեց  Ֆրանկոֆոնիայի ծրագիրը

«Միլա» ֆիլմի ցուցադրությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում մեկնարկեց  
Ֆրանկոֆոնիայի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Վալերի Մասադյանի «Միլա» կինոնկարը պատմում է 17-ամյա աղջկա մասին, ով իր սիրելիի հետ փորձում է հաղթահարել կյանքի փորձություններն ու երջանիկ լինել: Նրանք  փախչում են Լա Մանշի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաք ապրելու,  սիրելու և երազելու համար:  Ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Ֆրանկոֆոնիայի ծրագիրը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի խոսքով`  2018-ը յուրահատուկ տարի է Հայաստանում: «Գարունը յուրահատուկ էր, այդպիսին կլինի նաև ամառը, իսկ աշունը Ֆրանկոֆոնիայի շնորհիվ յուրահատուկ կդառնա: Շնորհակալ եմ փառատոնին, որ այն հատուկ տեղ է հատկացրել Ֆրանկոֆոն ֆիլմերին «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  դեսպանը:

Կինոնկարի ռեժիսոր Վալերի Մասադյանը խոստովանեց, որ այսօր իրեն ավելի շատ հայ, քան ֆրանսիացի է զգում: «Չեմ սիրում, երբ ժապավենը դիտելուց առաջ հանդիսատեսը շատ ինֆորմացիա է ստանում դրա մասին և սպասելիքներ ունենում: Կարծում եմ, որ ֆիլմը յուրովի կխոսի յուրաքանչյուրի հետ: Ցանկանում եմ, որ բոլոր դիտողները զգան նրա նրբությունը»,-եզրափակեց նա:

Ծրագրի շրջանակում ցուցադրվելու է 15 ոչ միայն ֆրանսիական, այլև ֆրանկոֆոն այլ երկրների ժապավեններ:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան»  միջազգային կինոփառատոնըԴա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ ենկինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանըկինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]