Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող երիտասարդները  չեն կարող Հայաստանում զինծառայության անցնել.  Գաբրիել Բալայան

Ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող երիտասարդները  չեն կարող 
Հայաստանում զինծառայության անցնել.  Գաբրիել Բալայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող երիտասարդները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«ՀՀ  Սահմանադրության մեջ  հստակ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով: Այս պարտավորությունները բացառապես մեր քաղաքացիների համար են, քանի որ ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում»,- նշեց Բալայանը և հավելեց, որ օրենքով դա արգելվում է:

Անդրադառնալով այն հարցին, որ այդ տղաներն, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել և դիմում են ներկայացնում, ՀՀ ՊՆ տեղակալն ընդգծեց, որ իրենք պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն:

«ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, տղաները պետք է անցնեն բոլոր փորձաքննությունները, որոնք կատարվում են՝ սկսած զինկոմիսարիատի օղակներից: Այդ պարագայում,  համապատասխան հանձնաժողովը եզրակացություն կկայացնի նրանց զորակոչելու վերաբերյալ»,- ասաց Գաբրիել Բալայանը:

Նրա պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլև առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար:

«Եթե տվյալ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ենթակա է զորակոչման ՀՀ զինված ուժերում»,- շեշտեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:

Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, եթե անձը հանդիսացել է այլ երկրի քաղաքացի, դրանից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ապա համապատասխան փաստաթղթերով հիմնավորվելու դեպքում, որ անձն առնվազն 12 ամիս ծառայություն է անցել օտար երկրի ԶՈւ-ում, ազատվում է Հայաստանում ծառայելու պարտավորությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]