Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Դել Պոտրոն դժվարին հաղթանակով դուրս եկավ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոսն շարունակում է հաղթել Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում դել Պոտրոյի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ժիլ Սիմոնն էր: Ավելի քան 4 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում  արգենտինացին հաղթեց 7:6 (7:1), 7:6 (7:5), 5:7, 7:6 (7:5) հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:       

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ