Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեծ հարգանք ունենք «Բանանց»-ի նկատմամբ. «Սարաևո»-ի մարզիչ

Մեծ հարգանք ունենք «Բանանց»-ի նկատմամբ. «Սարաևո»-ի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բոսնիական «Սարաևո» ակումբի գլխավոր մարզիչ Հուսրեֆ Մուսեմիչի կարծիքով՝ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից առաջ իրենց լավ ուսումնասիրել են «Բանանց»-ին և գիտեն հայկական ակումբի թույլ կողմերը:

«Եվրոպայի լիգայի վիճակահանությունից հետո շատ լավ ուսումնասիրել ենք մրցակցին՝ «Բանանց»-ին, լավ պատրաստվել ենք այս հանդիպմանը: Մեզ համար միակ խնդիրը կարող են լինել եղանակային պայմանները: Անսովոր է խաղալ նման շոգին: Լավ պատրաստվել ենք այս խաղին: Սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է այս մրցաշրջանում:  Մեծ հարգանք ունենք «Բանանց»-ի նկատմամբ, բայց և մեծ վստահություն ունենք, որ կարող ենք հաջող ելույթ ունենալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Մուսեմիչը:

Վերջինիս խոսքով՝ «Բանանց»-ը, ինչպես ցանկացած թիմ ունի լավ և վատ կողմեր: Պետք է փորձել օգտագործել վատ կողմերը՝ դրական արդյունքի հասնելու համար:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին փուլում «Բանանց»-ը Երևանում կմրցի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ի հետ: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Սարաևոյում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]