1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանս-հայկական արտադրության «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը պատմում է Արցախ աշխարհի մասին

Ֆրանս-հայկական արտադրության «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը պատմում է Արցախ 
աշխարհի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական կինոնկարը ներկայացնում է Կովկասի լեռներում քիչ հայտնի երկիր Արցախը՝ մի հանրապետություն, որը շարունակում է պայքարել իր անկախության համար: Ռեժիսորը դիմանկարների պատկերասրահի միջոցով բացահայտում Է նրանց, ովքեր ազատության փնտրտուքում ձևավորում են այս ժողովրդի առօրյա կյանքը:

Ժապավենն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում: Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ռեժիսորը:

«Քառօրյա պատերազմից մի քանի ամիս անց մեկնեցի Արցախ և զարմացած էի այն մթնոլորտով, որը կար այնտեղ: Ուժեղ, ամուր և առաքինի են արցախցիները:

Քանի որ Ֆրանսիայում Արցախը հայտնի է քաղաքական հակամարտությունների կիզակետում լինելով` փորձեցի այս կինոնկարով ցույց տալ Արցախի մյուս կողմը` մարդկանց առօրյան, նիստուկացը, կնոջ դերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Խայաջանյանը:

Նրա խոսքով` Ֆիլմը բազմիցս ցուցադրվել է ֆրանսիական քաղաքներում, բայց կան քաղաքներ, որոնք հրաժարվում են դա անել, քանի որ պատճառը քաղաքական է:

Առնո Խայաջանյանը 2012-ին նկարահանել է «Կորուսյալ հորիզոններ» կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրվել է 22 ՄԿՓ-երում, լավագույն դերակատարման համար մրցանակ շահել Մըլուզում, իսկ լավագույն ֆիլմի համար՝ Ֆենասյեի ՄԿՓ-ում: 2014-ին Խայաջանյանը կարճամետրաժ ֆիլմի է վերածել Լորա Դեպրենի ֆրանսիական պիեսը: «Վատ աղջիկը» ներկայացվել է 23 ՄԿՓ-երում՝ նվաճելով Vimeo-ի և Ժյուրիի մրցանակները Sundance հեռուստաալիքի մրցույթում: 2015-ին Խայաջանյանը ասպարեզ է հանել իր հայ նախապապերի պատմությունից ոգեշնչված «Քարքարոտ ճամփաներ» վավերագրական աշխատանքը, որն արժանացել է ֆրանսիացի քննադատների գնահատանքին և մասնակցել 24 ՄԿՓ-ի, շահել Իսմայիլիայի (Եգիպտոս) ԿՓ-ի ժյուրիի մրցանակը, իսկ ԿՓ-ում լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվել: 2017-ին ARTE ալիքով ցուցադրվել է Խայաջանյանի «Խուլ սրտեր» նոր ֆիլմը:

 Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան»  միջազգային կինոփառատոնըԴա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ են  կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանըկինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]