1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում մեկնարկելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց

Հայաստանում մեկնարկելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման 
գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման արշավ է նախաձեռնում: Ծրագիրը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կտարածվի մեկ մարզի ու վերջում ողջ հանրապետության մակարդակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, հետո մարզի մակարդակով ու որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ արգելվել է մեկանգամյա պլաստիկի օգտագործումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում արագ տեմպերով իրականացվում է այս գործընթացը, իր կարծիքով՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում մեկանգամյա պլաստիկն արգելվելու է ամբողջ աշխարհում: «Մենք չենք կարող հիմա ամբողջովին արգելել պլաստիկի օգտագործումը, բայց այդպիսի գործընթաց ենք սկսում: Մեկ համայնքում, որի մասին կհայտարարենք շուտով, բոլոր բնակիչներին կբաժանենք կտորից տոպրակներ, միջոցառումներ կիրականացնենք պլաստիկե շշերի վերամշակման նպատակով»,-հավելեց նախարար Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ֆինանսական հատկացումներին, ապա դրանք բյուջեից չեն լինի, այլ միջազգային գործընկերներից ստացած դրամաշնորհների առավել արդյունավետ օգտագործման արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]