Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ոսկանյանը «Բանանց»-«Սարաևո» հանդիպմանը հեշտ խաղ չի սպասում  

Արամ Ոսկանյանը «Բանանց»-«Սարաևո» հանդիպմանը հեշտ խաղ չի սպասում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հայկական թիմին հեշտ մրցակից բաժին չի ընկել:

«Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի նախապատրաստական շրջանը երկու մասից էր բաղկացած: Երկու շաբաթ հավաք էինք անցկացնում մեր սեփական մարզաբազայում, այնուհետև Մինսկում: Իսկ ինչ կապված է համալրումերի հետ, ապա մենք ունենք Այվազով, Սանկովիչ, ում հետ միայն ադապտացիայի խնդիր կա»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոսկանյանը:

Խոսելով Ռումյան Հովսեփյանի՝ թիմից հեռանալու մասին, մարզիչը փաստեց, որ ֆուտբոլում լինում են նման բաներ, անկախ նրանից, որ նախորդ մրցաշրջանում Հովսեփյանը մեծ օգուտ էր տվել ակումբին, միևնույն է, ղեկավարության հետ համաձայնությամբ հեռացավ:

«Կարծում եմ, վաղվա խաղում լարվածություն կլինի, բայց մենք ֆուտբոլիստներին ավելի շատ վստահություն փոխանցենք: «Սարաևոն» բալանսավորված թիմ է՝ համալրված լավ ֆուտբոլիստներով: Թիմային խաղի շնորհիվ պետք է վստահ խաղ ցուցադրենք: Նրանք փորձառու շատ ֆուտբոլիստներ ունեն»,-ասաց նա:

«Բանանց»-ի ղեկավարությունը թիմի առաջ խնդիր է դրել անցնել որակավորման երեք փուլ:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին փուլում «Բանանց»-ը Երևանում կմրցի Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ի հետ: Հանդիպումը կկայանա «Բանանց»մարզադաշտում հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: Թիմերը պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Սարաևոյում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]