Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանության աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան տարածքից հեռացրել են բողոքի ակցիայի մասնակիցներին

Ոստիկանության աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան 
տարածքից հեռացրել են բողոքի ակցիայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան մոտից հեռացրել են բողոքի ակցիա իրականացնողներին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Օրերս եˊւ հոգևորականներից, եˊւ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։ 
Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։ 
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]