Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը

Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հուլիսի 9-ի երդման արարողությամբ վերստին ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը, նշանակել է նոր կառավարության կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, փոխնախագահ է նշանակվել Ֆուադ Օքթայը:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Սուլեյման Սոյլուն, արդարադատության նախարարի պաշտոնում՝ Աբդուլհամիթ Գյուլը: Նախկինում էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքն այսուհետ կզբաղեցնի ֆինանսների նախարարի, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը:

Աշխատանքի, սոցիալական ծառայությունների ու ընտանիքի հարցերով նախարար՝ Զեհրա Զումրութ Սելչուկը, շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար՝ Մուրաթ Քուրումը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար՝ Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության ու սպորտի նախարար՝ Մեհմեթ Քասաթօղլուն, մշակույթի ու զբոսաշրջության նախարար՝ Մեհմեթ Էրսոյը, ազգային կրթության նախարար՝ Զիյա Սելչուկը, առողջապահության նախարար՝ Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար՝ Մուստաֆա Վարանքը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար՝ Բեքիր Փեքդեմիրլին, առևտրի նախարար՝ Ռուհսար Փեքջանը և տրանսպորտի ու ենթակառուցվածների նախարար՝ Ջահիթ Թուրանը:

Նախարարական նոր կաբինետն ունի երկու կին գործիչ:

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Հուլուսի Աքարին փոխարինել է ցամաքային ուժերի հրամանատար Յաշար Գյուլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]