ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին
19:29, 9 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում