Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուզում ենք երկրպագուներին հուսախաբ չանել. Վարուժան Սուքիասյան

Ուզում ենք երկրպագուներին հուսախաբ չանել. Վարուժան Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Մրցակցին լավ ուսումնասիրել ենք: Պարզապես պետք է հաշվի առնենք մեր ֆուտբոլիստների ներուժ և սպորտային բախտը: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Տղաները տրամադրված են, ես կարծում եմ երկրպագուներին հուսախաբ չենք անելու: Բնական կլինի որ պայքարելու ենք հաղթանակի համար, բայց անելու ենք ամեն ինչ, որ գնդակը բաց կթողնենք: Գիտեք դժվար մրցակից է «Սելթիկ»-ը և մեր հնարավորությունների մասին էլ գիտենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ խաղաղային մամուլի աուլիսին ժամանակ ասաց Սուքիասյանը:

Գլխավոր մարզչի խոսքով՝ թիմը բարձր կարգապահությամբ է խաղալու: «Լավ ծանոթ ենք նրանց և կարծում եմ ճիշտ մարտավորություն կընտրենք: Նորեկներից մի քանիսը կլինենք կազմում և կարծում եմ կկարողանան մեզ օգնել «Ալաշակերտ»-ին»-շեշտեց նա:

Սուքիասյանը կոչով դիմեց երկրպագուներին՝ շեշտելով, որ նրանց աջակցությունը պետք է  «դուխով» խաղին մասնակցելու համար:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հուլիսի 10-ին Վազգեն Սարսգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]