1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ

Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. 
Լապշինը հրապարակել է տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որի հեղինակը, հայ ներկայանալով, պատմում է, թե ինչպես է կարողացել բելառուսական անձնագրով մեկնել Ադրբեջան:

«Բելառուսական անձնագրով հայը, ով կարողացել է ժամանել Ադրբեջան ու հասնել Գյանջայում (Կիրովաբադ) իր ծնողների տուն»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրում է Լապշինը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը, ռասիստական նկատառումներից ելնելով, թույլ չի տալիս երկիր մուտք գործել ազգությամբ հայերի: «Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, ապա նշեմ, որ հայերն այնտեղից փախել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ նրանց տները զբաղեցրել են ադրբեջանցիները»,- նշել է բլոգերը՝ նկատելով, որ Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները չեն արձանագրել նրա՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը, ինչի արդյունքում երիտասարդը կարողացել է հիանալի ռեպորտաժ նկարահանել ու հետ վերադառնալ:

«Նրա կարճամետրաժ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայաֆոբիան ու ամենուր տիրող լրտեսամոլությունը: Ադրբեջանից հետո տղան մեկնել է Հայաստան, ապա Ղարաբաղ»,- գրում է բլոգերը:

Նա նկատում է, որ ռեպորտաժ նկարահանած երիտասարդը մեծ ռիսկի է գնացել նման քայլով, քանի որ միայն Գյանջայում ուղղակի քայլելն ու հայերի թողած տների մասին հարցնելը կարող էր հանգեցնել նրան, որ երիտասարդին սպանեին դեռ նախքան ձերբակալումը: «Սպասում ենք ավելացում մեր պատվավոր ցուցակում, այսինքն Ադրբեջանի «սև ցուցակում»,- կատակել է Լապշինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]