Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Բակո Սահակյանը լիբանանյան գործարարի հետ քննարկել է Արցախում իրականացվելիք ծրագրերը


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, «Gardenia Grain D’or» ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ