Բակո Սահակյանը լիբանանյան գործարարի հետ քննարկել է Արցախում իրականացվելիք ծրագրերը
13:32, 9 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, «Gardenia Grain D’or» ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում