Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտավ ուժի մեջ

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտավ ուժի մեջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության որոշումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին հուլիսի 9-ին մտավ ուժի մեջ: Այս մասին ասված Է Եվրամիության պաշտոնական հանդեսում, որտեղ Էլ հրապարակվել Է սույն որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2018 թվականի հուլիսի 5-ին (ԵՄ-ի) Խորհուրդը մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ: Որոշումն ուժի մեջ Է մտնում հուլիսի 9-ին հրապարակման պահից»,- ասված Է փաստաթղթում:

Այնտեղ պարզաբանվում Է, որ որոշումը հետեւել Է Եվրամիության գագաթնաժողովից հետո, որտեղ «Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարներին իրազեկել են Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքի մասին»:

Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործից» հետո առաջարկել Է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ տարով երկարաձգման մեխանիզմին կես տարվա փոխարեն, սակայն այդ առաջարկությունը ոչ մի հավանություն չի գտել ԵՄ-ի խորհրդում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]