Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Ֆուտբոլային տոն Երևանում. Լեգենդների խաղում հաղթեց Լատինական Ամերիկայի թիմը


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանն այս օրերին դարձել էր համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հավաքատեղի, որը եզրափակվեց լեգենդների խաղերով՝ Եվրոպան ընդդեմ Լատինական Ամերիկայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում խփվեց 7 գնդակ: Եվրոպան հաղթեց Ամերիկային 5:2 հաշվով: Այս խաղում աչքի ընկան Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ, Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:

«Հրաշալի խաղ ստացվեց, երկու թիմերը լավագույնս խաղացին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հրաշալի ընդունելության համար»,-խաղի ընթացքում հայտարարեց արգենտինական ֆուտբոլի լեգենդ Գաբրիել Բատիստուտա:

Հանդիպմանը երկրորդ խաղակեսից հետևեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ