Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայելու միջով». տեսողական ընկալման խնդիր ունեցողների համար ոչ մի խոչընդոտ չկա դեպի իրականության հայելին

«Հայելու միջով». տեսողական ընկալման խնդիր ունեցողների համար ոչ մի խոչընդոտ չկա դեպի իրականության հայելին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես են կույր մարդիկ ընկալում օպտիկական իրողություն ներկայացնող արվեստը: Հենց այս հարցի պատասխանն է փորձում տալ ռեժիսոր Արսեն Առաքելյանն իր «Հայելու միջով» ֆիլմի միջոցով: Կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

«Գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանի ցուցահանդեսի բացումն էր, ես էլ ներկա էի: Մի պահ այնպես ստացվեց, որ նկատեցի, որ շուրջս եղած մարդիկ նկարներին չեն նայում: Զրուցում են իրար հետ, ամեն ինչ անում են՝ բացի նկար նայելուց: Հաջորդ օրը գնացի Կույրերի մշակույթի պալատ, այնտեղից եկան նկարները՝ շոշափելու միջոցով նայելու: Սկսեցին քննարկել, հարցեր տալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Առաքելյանը՝ ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը:

Ֆիլմի թիրախը գլխավոր հերոսների միջավայրն է, որը նրանց հիշեցնում է մի զուգահեռ աշխարհի գոյության մասին, աշխարհ, որն ըմբռնման և հարգանքի կարիք ունի: Ֆիլմի անվանումը ճշգրտորեն արտացոլում է իրավիճակը. տեսողական ընկալման խնդիր ունեցողների համար ոչ մի խոչընդոտ չկա դեպի իրականության հայելին:

Ռեժիսորի խոսքով՝ կույրերն ավելի հետաքրքիր կերպ են ընկալում արվեստը: Նկարահանումների սկզբում շատ դժվար էր, բայց, ըստ ռեժիսորի, կույրերն ամեն ինչ արեցին, որ ամեն ինչ ավելի հեշտ լինի: Հերոսներն էլ բացարձակ չեն բողոքել իրենց կյանքից, ընդհակառակը՝ խոսել են միայն արվեստից ու սեփական կյանքից:

«Բադալյանի գործերը ստեղծվել են իմ աչքի առջև, և կույրերն այնքան հետաքրքիր ձևով էին մեկնաբանում կոլաժները, որ ուզում էիր ևս մեկ անգամ նայել: Հերոսներս շատ հումորով, հետաքրքիր մարդիկ են: Անընդհատ հարցնում էին՝ ինչ վիճակում է ֆիլմը, երբ պատրաստ կլինի, երբ կկարողանան տեսնել»,-հավելեց ռեժիսորը՝ շեշտելով, որ կույրերի կողմից շատ հետաքրքիր քննադատություններ, կարծիքներ են հնչել:  Արսեն Առաքելյանը հավելեց, որ առաջիկայում զարգացնելու է այս թեման, մի քանի սցենարային տարբերակներ կան:

Արսեն Առաքելյանը 1995-2000 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կինոյի բաժնում: 1995-2002 թթ. եղել է Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասան: 2003-ին արվեստագիտության թեկնածուի աստիճան է ստացել: 2002-ից աշխատում է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, 2004-ից՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]