Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը հայազգի Խաչանովն է. Ուիմբլդոն


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ աշխարհի ամենահայտնի մրցաշարի՝ Ուիմբլդոնի, 1/8 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 3-րդ փուլում Ջոկովիչի մրցակիցը Անգլիան ներկայացնող Քայլ Էդմունդն էր: Սերբ թենիսիստը հաղթեց 3 սեթերում՝6:4, 3:6, 2:6, 4:6 հաշվով: Ջոկովիչը դուրս եկավ տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի հայազգի թենիսիստը Կարեն Խաչանովի հետ:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ