Պատանի ըմբիշները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
22:35, 7 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամատի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելությները աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զագրեբում ընթացքում աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը հասնելով եզրափակիչ զիջեց միայն Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Մուսլիմ Իմադաևին:
80 կգ քաշային կարգում անպարտելի մնաց և ոսկե մեդալակիր դարձավ Կարեն Խաչատրյանը: Եզրափակչում վերջինս հաղթեց վրացի Գիորգի Յոպուրաշվիլին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում