Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Խուան Մարտին դել Պոտրոն հաղթահարեց Ուիմբլդոնի 3-րդ շրջանի արգելքը


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն շարունակում է պայքարը Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում դել Պոտրոն մրցում էր Ֆրանսիան ներկայացնող Բենուա Պերի հետ: 2 ժամ 24 րոպե պահանջվեց արգենինացուց 6:4, 7:6 (7:4), 6:3 հաշվով հաղթելու համար:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ