Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անգլիան ԱԱ-ի կիսաեզրափակչում է, Շվեդիան գնում է տուն. Մունդիալ-2018

Անգլիան ԱԱ-ի կիսաեզրափակչում է, Շվեդիան գնում է տուն. Մունդիալ-2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում Անգլիան Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Շվեդիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման սկզբնամասում գնդակի տեղաշարժը կառավարում էին հիմնականում անգլիացիները: Եվ մի քանի հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը: Սակայն շվեդները շատ գրագետ էին գործում, մինչև 30-րդ րոպեն: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով գնդակը Շվեդիայի դարպասն ուղարկեց Մակգուաերը:

 

Առաջին կեսի վերջնամասում վիճակագրությամբ Անգլիան առավելություն ուներ 43/57 տոկոսային հարաբերակցությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում էլ նախաձեռնող կողմը Անգլիան էր: Եվ 59-րդ րոպեին Դելե Ալին կրկնակպատկեց հաշվի տարբերությունը՝ դառնալով 1966 թվականի ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «երեք առյուծների» կազմում, ով գոլ է խփում մունդիալում:

 

Բաց թողած գնդակը «կատաղեցրեց» շվեդներին և թիմը մեծ ուժերով նետվեցին գրոհելու: Շվեդների հետագա գրոհները տրամաբանական ավարտի չէին հասնում շտապելու պատճառով: Նրանց նույնիսկ նոր թափ չհաղորդեց անգամ միաժամանակյա կրկնակի փոփոխությունը: Ի վերջո, Անգլիան պահպանեց հաղթական 2:0 հաշիվը և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ:

Հետաքրքիր մի փաստ. Անգլիայի հավաքականը վերջին անգամ այսքան շատ գոլ խփել էին միայն 1966 թվականին, երբ դեռև առաջին և միակ անգամը դարձան աշխարհի չեմպիոն:

Անգլիան մունդիալի կիսաեզրափակչում կմրցի Ռուսաստան-Խորվաթիա խաղի հաղթողի հետ:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]