Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Նադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակչում է


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Նադալի մրցակիցը Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորը: 2 ժամ 2 րոպե ձգված խաղում Նադալը հաղթեց 6:1, 6:2, 6:4 հաշվով և դուրս եկավ աշխարհի ամենահայտնի մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ