1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեմպիոնների լիգայի առաջ «Ալաշկերտ»-ը 5 նոր ֆուտբոլիստ ունի

Չեմպիոնների լիգայի առաջ «Ալաշկերտ»-ը 5 նոր ֆուտբոլիստ ունի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում շոտլանդական «Սելթիկի» հետ դիմակայությունից առաջ «Ալաշկերտը» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստներով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: 27-ամյա սլովակ կենտրոնական պաշտպան Օլիվեր Պրազնովսկին հանդես է եկել Սլովակիայի «Ժիլինա», «Ռուժոմբերոկ» և «Սենիցա», Լեհաստանի ԳԿՍ, Ռուսաստանի «Լուչ-Էներգիա» թիմերում, ներկայացրել է Սլովակիայի Մ-19 և Մ-21 հավաքականները:

27-ամյա սերբ կենտրոնական պաշտպան Գորան Անտոնիչը 160 հանդիպում է անցկացրել Սերբիայի Սուպերլիգայում` Սուբոտիցայի «Սպարտակի» կազմում, հանդես է եկել Կիպրոսի «Նեա Սալամինա» և Նորվեգիայի «Էլվերում» թիմերում:

22-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեֆերսոն Ռեիսը խաղացել է տեղի «Մարինգա» և «Օպերարիո» թիմերում:

24-ամյա բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին հանդես է եկել բրազիլական «Աթլետիկո Պարանաէնսեյում», հնդկական «Դելի Դայնամոսում», որի կազմում այդ ժամանակ խաղում էր նաև լեգենդար իտալացի հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն, ԱՄԷ-ի «Իթիհադ Կալբայում» և բրազիլական մի շարք այլ ակումբներում:

Դե իսկ մեքսիկական ծագումով 28-ամյա ամերիկացի հարձակվող Սեսար Ռոմերոն հայ ֆուտբոլասերներին հայտնի է «Փյունիկում» իր փայլուն մրցելույթներով: 2014/2015 մրցաշրջաններում նա 21 գոլ է հեղինակել Հայաստանի առաջնությունում: «Փյունիկից» հեռանալուց հետո Սեսարը, ով նախկինում ներկայացրել է ՄԼՍ-ի «Չիվասը», ԱՄՆ-ի Մ-20 հավաքականը, հանդես է եկել Մակեդոնիայի «Վարդարում», Մեքսիկայի «Աթլետիկոյում» և Մալթայի «Մոստայում»:

Հիշեցնենք, որ մինչ այդ «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ էին դարձել դարպասապահ Հենրի Ավագյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Դանիլո Սեկուլիչը:

Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները «Ալաշկերտի» կազմում մասնակցել են Մինսկում կայացած ուսումնամարզական հավաքին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]