1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը ծանոթացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին

Փաշինյանը ծանոթացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, որի ընթացքում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և տնօրեն Մարի Լու Փափազյանը նրան են ներկայացրել այնտեղ ստեղծված պայմանները, կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվել է, որ կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան պատանիները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Վարչապետը շրջայցի ընթացքում այցելել է կենտրոնի դասընթացների սենյակներ և աշխատարաններ, զրուցել այնտեղ սովորող պատանիների հետ, ովքեր կառավարության ղեկավարին են ներկայացրել այստեղ ստացած գիտելիքներն ու նորագույն տեխնոլոգիաների միջոցով մշակվող ծրագրերը: Կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այն հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու մասնագիտական լավ կրթություն:

Մարի Լու Փափազյանը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից մշակվող երկու նոր նախաձեռնություններ: Առաջինը՝ Թումո լաբերը (Convergence Center) նախատեսված են լինելու համալսարանական տարիքի ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար և լրացնելու են նրանց համալսարանական կրթությունը՝ առաջարկելով առաջատար ոլորտներում գոյություն ունեցող կամ նախատեսվող նախագծերի վրա աշխատելու իրական հնարավորություն: Մյուսը Թումո 28 նախագիծն է, ըստ որի, ի հավելումն արդեն գոյություն ունեցող չորս Թումո կենտրոնների, պիտի բացվեն ևս 24-ը: Ակնկալվում է, որ սա էականորեն կբարձրացնի Թումո կենտրոնների հասանելիությունը շրջաններում՝ հնարավորություն տալով Հայաստանի ցանկացած բնակավայրից առավելագույնը մեկ ժամվա ընթացքում հասնել նախատեսվող կենտրոններից որևիցե մեկը:

Կենտրոնի ուսանողները վարչապետին խնդրել են կազմակերպել նոր հանդիպում, որի ընթացքում կկարողանան նրան ուղղել տարբեր հարցեր: Նրանց մյուս խնդրանքները վերաբերում էին Հայաստանում Թումո կենտրոնների ընդլայնմանը նպաստելուն և տեղում ֆեյսբուքյան ուղիղ եթեր կազմակերպելուն: Վարչապետը դրական է արձագանքել պատանիների բոլոր խնդրանքներին, այդ թվում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի հետ կապված և սոցիալական ցանցի իր միկրոբլոգով Թումոյից դիմել իր հետևորդներին:

Նիկոլ Փաշինյանը նշել էոր ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններինորոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]