Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի 
նախկին քաղաքապետին

ԵՐԵՎՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 6–ին ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նախկին քաղաքապետի ջանքերն ու նախաձեռնողականությունը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության ամրապնդման գործում, մասնավորապես շեշտելով նրա դերը 2014 թվականին Արցախի Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման գործում:

Ժակ Ռեմիյեն էլ իր հերթին՝ վստահեցրել է, որ այսուհետև ևս աշխատելու է երկու  երկրների միջև բարեկամության ու փոխգործակցության մակարդակի բարձրացման և Արցախում վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախկին քաղաքապետը ուրախությամբ է արձանագրել, որ տարեցտարի քույր քաղաքների թիվն ընդլայնվում է, իսկ համագործակցության ուղղությունները՝ համալրվում նոր ծրագրեըով:  

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Արցախում ֆրանկաֆոնիայի ծրագրերի, միջխորհրդարանական կապերի և քույր քաղաքների հետ համագործակցության թեմաներին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]