Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կատարեց «Թումո»-ի սաներից մեկի «աներես» ցանկությունը

Նիկոլ Փաշինյանը կատարեց «Թումո»-ի  սաներից մեկի «աներես» ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին այցելել է  «Թումո»  տեխնոլոգիական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  վարչապետը «Թումո» -ից  ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է «Աներես խնդրանքների արկղ»-ի մասին: 

«Թումո» կենտրոնի ներկայացուցիչներն ինձ մի քանի «աներես» խնդրանքներով են դիմել և այդ խնդրանքներից մեկն էլ Ֆեյսբուքի ուղիղ եթեր մտնելն էր՝ հիմա և այստեղ: Հիմա ես մեծ հաճույքով «Թումո» -ի սանի խնդրանքը կատարում եմ և ուղիղ եթերով  կփորձեմ ցույց տալ, թե ինչ է կատարվում այստեղ»,-ասել է Փաշինյանը:

Ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հետ միասին բոլորին ողջունել են նաև  կենտրոնի սաները, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը , ինչպես նաև կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Վարչապետը խոստացել է մեկ ուրիշ օր այցելել «Թումո»  և պատասխանել սաների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]