Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Creative Armenia-ն կշարունակի տաղանդավոր արվեստագետներին բացահայտել նպաստել աշխարհում հայ մշակույթի հանրահռչակմանը

Creative Armenia-ն կշարունակի տաղանդավոր արվեստագետներին բացահայտել 
նպաստել աշխարհում հայ մշակույթի հանրահռչակմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Creative Armenia մշակութային հիմնադրամը 1-ամյակն է տոնում: Հիմնադրամի նպատակն է  բացահայտել Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին և նպաստել  մշակութային զարթոնքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  հիմնադրամի 1-ամյակի միջոցառմանը  ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկինը՝  Աննա Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցում, կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը Creative Armenia»-ի հետ համագործակցության վերաբերյալ ասաց, որ աջակցում է հիմնադրամին եւ հիմնադրամի խորհրդատուն է:

 «Creative Armenia»-ն այսօր շատ հմտորեն է ներկայացնում իր գաղափարները: Նրա նպատակն է տաղանդավոր անձանց կարողությունները բացահայտել»,- շեշտեց Խանջյանը:

 Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որպես Creative Armenia-ի հիմնադիր խորհրդատվական խորհրդի անդամ, եկել է քաջալերելու հիմնադրամին՝ Մշակույթի նախարարության և ՀԲԸՄ-ի հետ համագործակցության շրջանակում:

 «Creative Armenia»-ն համախմբում է երիտասարդական ներուժն ու փորձում բացահայտել երաժիշտների տաղանդը: Այժմ մի քանի ֆիլմի գաղափար կա, աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Թանկյանը:

Հիմնադիր Կարին Հովհաննիսյանը ընդգծեց, որ իրենց նպատակը հստակ է՝ ձգտել դեպի մշակութային զարթոնք:

«Մի խումբ արվեստագետների ՝ Արսինե Խանջյանի, Էրիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի և այլոց հետ միասին մենք ընդունել ենք այդ նպատակը: Մենք ցանկանում ենք հայ արվեստը տեսնել աշխարհի մեծ թանգարաններում, ցանկանում ենք,  որ փառատոններում հայկական ֆիլմերը բարձր մրցանակներ ստանան»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ իրենց  ցանկությունն է՝ աշխարհը ճանաչի Հայաստանը, որպես հզոր և ստեղծարար երկիր: 

«Creative Armenia»-ն համագործակցում է ՀԲԸՄ-ի հետ՝ բացահայտելու տաղանդավոր հայ արվեստագետներին: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան այրեր, նախարարներ, դեսպաններ, մշակութային գործիչներ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]