Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացել է Արշակ Փոլադյանի «Կողոպտված երազանքի ծնունդը» արաբերեն մենագրության շնորհանդեսը

Կայացել է Արշակ Փոլադյանի «Կողոպտված երազանքի ծնունդը» արաբերեն 
մենագրության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ասադի անվան ազգային գրադարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Կողոպտված երազանքի ծնունդը» արաբերեն մենագրության շնորհանդեսը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը, որը կազմակերպվել էր Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի հովանավորությամբ, ներկա էին Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Թաուֆի ալ-Իմամը, ՍԱՀ խորհրդարանի Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պատգամավորներ, լրագրողներ, Սիրիայի գիտամշակությաին ոլորտի գործիչներ,  հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Փոլադյանի մենագրությունը ներկայացնելու համար ելույթ են ունեցել ՍԱՀ պառլամենտի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը և  սիրիացի անվանի մտավորական և հրապարակախոս, ՍԱՀ պառլամենտի անդամ, «Դար ալ-Շարկ» հրատարակչության դոկտոր Նաբիլ Տոոմեն: Բանախոսները նշել են, որ դեսպան Ա.Փոլադյանի գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է՝ որպես հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն և բախտորոշ ժամանակաշրջանի՝ Հայոց պետականության վերականգնման վերաբեյալ արաբերեն լեզվով մենագրություն։ Վերջիններս նաև բարձր են գնահատել ՀՀ դեսպանի գիտական գործունեությունը և ակտիվ ներդրումն արաբական աշխարհում, հատկապես Սիրիայում հայագիտական ուսումնասիրությունների ասպարեզում:  

Իր խոսքում դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ մենագրությունը գիտաճանաչողական աշխատություն է, որն առաջին անգամ արաբերեն լեզվով համապարփակ գիտելիք է տալիս հայ ժողովրդի նորագույն պատմության առավել կարևոր շրջանի՝ 20-րդ դարի առաջին տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի և անկախության հռչակման մասին:

Գրքում տեղ են գտել այդ շրջանում Հայաստանի ղեկավար պաշտոններ զբաղեցնող այրերի հուշեր, նամակներ և այլ փաստաթղթեր, որոնք լույս են սփռում հայոց անկախության առաջին փորձառության դժվարությունների վրա։

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը լայն արձագանք է ստացել Սիրիայի գիտական և մշակութային շրջանակներում և լայնորեն լուսաբանվել է սիրիական ԶԼՄ-ներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]