1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀ պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին

ԱՀ պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար 
Արթուր Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին Արցախ կատարած առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ պետնախարարը հույս է հայտնել, որ այն նոր սկիզբ կդառնա երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները՝ նշելով, որ այն Արցախի տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղերից մեկն է հանդիսանում:

«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք չօգտագործված մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար մշակել ենք զարգացման հայեցակարգ: Այն շուտով կընդունվի և այդ բնագավառում կդառնա պետական հետագա քաղաքականության համար ուղենշային փաստաթուղթ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը նշել է, որ արդեն հասցրել են արցախցի գործընկերների հետ քննարկել համագործակցության ծրագրերի շրջանակը: Նրա խոսքով՝ ոչ միայն շարունակվում են նախկինում սկսված ծրագրերը, այլև քայլեր են ձեռնարկվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կադրերի շարունակական վերապատրաստման, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]