Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի հեռուստաաշտարակի գույները կթարմացվեն

Երևանի հեռուստաաշտարակի գույները կթարմացվեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի 308 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակի հակակոռոզիոն շերտն ու գույները կթարմացվեն: Այս մասին հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց «Հանրային հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գնումների բաժնի պետ Մարիա Նիկոլյանը:

«Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն շերտի վերականգնամ և ներկման աշխատանքների ձեռքբերման նպատակով հունիսի 20-ին էլեկտրոնային ձևով հայտարարվել էր բաց մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 6-ին, ժամը 15:00-ին, և 3 ընկերությունների կողմից ենք հայտ ստացել»,- ասաց Մարիա Նիկոլյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հեռուստաաշտարակի թարմացման մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Մոնտաժտրանսշին», «Պրոմ թերմ» և «Դավիթ էներջի» ՍՊԸ-ները: Մրցութային հանձնաժողովը պետք է 5-օրյա ժամկետում ուսումնասիրի ներկայացված փաստաթղթերն ու որոշի հաղթողին:

«Ընկերությունները ներկայացրել են իրենց գումարային առաջարկները: Այս պահի դրությամբ 64 մլն. 800 հազար դրամ գումարային առաջարկով առաջին տեղն է զբաղեցնում «Դավիթ էներջի» ՍՊԸ-ն, սակայն դեռ փուլեր կան անցնելու, և հնարավոր է, որ վերջնական ամփոփման արդյունքում պայմանագիրն այլ ընկերության հետ կնքվի»,- նշեց գնումների բաժնի պետը:

Երևանի հեռուստաաշտարակը վերջին անգամ ներկվել է 2005թ.-ին: «ՀՀՌՑ» ՓԲԸ-ի տեխնիկական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանի խոսքով` ներկումից հետո այն պետք է 5-7 տարին մեկ անգամ թարմացնել, բայց այս անգամ աշխատանքները մի փոքր ուշացել են: 308 մետր աշտարակը ներկելու համար ներկող մասնագետները պետք է նաև հատուկ փաստաթղթեր ներկայացնեն:

«Ներկող մասնագետները պետք է այդպիսի բարձրության վրա աշխատելու թույլտվություն ունենան ու առողջության համապատասխան տեղեկանք ներկայացնեն: Իսկ աշխատանքի դժվարությունը կայանում է նրանում, որ այդ բարձրության վրա պետք է հակակոռոզիոն շերտը մաքրել, նախաներկում իրականացնել և հետո երկու շերտով ներկել»,- նշեց Դավթյանը:

Հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկների, կմեկնարկեն օգոստոսին և կավարտվեն սեպտեմբեր ամսին: Այն կգունավորվի վերևից ներքև կարմիր և սպիտակ հաջորդականությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]