Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ է ներկայացրել նորակոչիկների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի վերաբերյալ

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ է ներկայացրել նորակոչիկների ընդունման, 
տեղավորման և ուսումնական գործընթացի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների հա­մա­ձայն, զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրա­մանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և ման­կավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմա­կերպ­ման նպատակով ձևավորվում են խմբեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակո­չիկ­ներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղոր­դում զո­րամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրա­կանացնել համապա­տասխան աշխատանք­ներ:

Առաջին օրը  բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կա­տար­վում նո­րա­կո­չիկների «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկ­ներում», հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ: «Անց է կացվում նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկա­­­կան գրքույկներում, նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնու հարդարման կանոններին, նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ, զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նա­մակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը»,-գրել է նա:

Երկրորդ օրը՝ նորակոչիկներին ծանոթացնում են՝ զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտա­կան ուղու հետ, զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտակա­նութ­­յուններին, զինվորական ծառայության օրենսդրական և ենթա­օրենս­դրա­կան հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին, զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին, պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ, զինվորական ծառայության անվտանգության ապահովման կա­նոնների հետ: «Երրորդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մար­տի­կի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնա­կան օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում: Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տե­սակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում:

Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդի­սավոր կերպով: Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախօրոք տեղեկացնում է նորակո­չիկներին ու նրանց ծնողներին: Երդման արարողությունից հետո նորա­կոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում:

Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսում­նա­կան փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատ­ված գրա­ֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորա­կոչիկներին, կայազորի տարած­քում տրվում են ազատ արձակումներ,-նշված է գերատեսչության խոսնակի հայտարարության մեջ:
Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայ­տարարվում է «Բաց դռների օր », որի ժամանակ ծնողներին հնա­րավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդի­ների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայ­ման­ներին, մատուց­վող սննդի որակին:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամա­նա­տա­րի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձա­կուրդ­ների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական ար­ձա­կուրդ` 10 օր տևողությամբ: «Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ արձակուրդ` 5 օրացուցային օր տևողությամբ.
ա) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,
բ) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվե­լու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահ­վան դեպքերում»,-գրել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ  այս զորակոչից բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են «Տեղեկատվական գրքույկ­­ներ», որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծա­ռայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրա­վունքներն ու պարտականությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]